Սոլկոսերիլ քսուքը ​​կնճիռների դեմ․ Դեմքի երիտասարդացման համար լավագույն միջոցը

«Սոլկոսերիլ»-ը դեղատնային դեղամիջոց է, որն օգտագործվում է վերքերի, ճաքերի, այրվածքների, ցրտահարության, վիրաբուժական կարերի արագ ապաքինման համար։ Միջոցը ստիպում է մաշկին և լորձաթաղանթներին ինտենսիվ թարմանալ և վերականգնվել:

Ինչպե՞ս է Սոլկոսերիլ- ը գործում մաշկի վրա․

  • Բարելավում է բջիջների հագեցվածությունը թթվածնով,
  • Բարելավում է արյան մատակարարումը,
  • Արագացնում է վերականգնումը,
  • Խթանում է կոլագենի արտադրությունը,
  • Վերացնում է բորբոքումը.

Պարզվում է, որ Սոլկոսերիլ- ը կարելի է օգտագործել կնճիռները հարթեցնելու, պզուկների հետքերը վերացնելու, դեմքի գույնը բարելավելու և մաշկը ավելի խիտ ու առաձգական դարձնելու համար։

«Սոլկոսերիլ»- ը ​​կնճիռների դեմ

Օգտագործման ամենահեշտ ձևը գելի կամ քսուքի բավականին հաստ շերտով նախապես մաքրված դեմքին քսելն է։ Թողնել 2 ժամ, ապա անձեռոցիկով հեռացնել ավելցուկը։ Բաց ես ուեմմ օգտագործման այլ եղանակ: Մեկ ամիս, շաբաթը 2 անգամ, ես դիմակ էր պատրաստում Սոլկոսերիլի քսուքով՝ դիմեքսիդ-ի հետ համատեղ։ Հենց կիրառման այս մեթոդն են խորհուրդ տալիս կոսմետոլոգները՝ մաշկը թարմացնելու, պայծառացնելու, ձգելու և հարթեցնելու համար։

Ինչպես պատրաստել դիմակը․

Մաքրեք դեմքը և պարանոցը մեղմ մաքրող միջոցով։ «Դիմեքսիդ»-ը նոսրացրեք սառեցված ջրով 1:10: Ստացված լուծույթում թրջեք բամբակը և սրբեք Ձեր դեմքը՝ խուսափելով աչքերի, շուրթերի և պարանոցի շուրջը հատվածներից: Սպասեք, մինչև դեղը ներծծվի: Ապա քսեք Սոլկոսերիլ քսուք 1,5–2 մմ հաստությամբ շերտով։ Թողեք 40-60 րոպե։ Մնացորդը լվացեք ջրով, չորացրեք սրբիչով և քսեք սնուցող կրեմ։

Կարևոր է․ Քանի դեռ դիմակը Ձեր դեմքին է, մի մոռացեք այն խոնավացնել ջրով։ Բաղադրությունը չպետք է ամբողջությամբ չորանա:

Նախազգուշական միջոցներ. Մի օգտագործեք «դիմեքսիդ» իր մաքուր տեսքով: Անպայման կատարեք ալերգիայի թեստ երկու դեղամիջոցների դեպքում էլ՝ կաթիլ առ կաթիլ քսեք արմունկի հատվածին և սպասեք 30 րոպե։ Չպետք է լինի քոր, այրոց և կարմրություն:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 890 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: