Սա արագ լուծում է ոտքերի և եղունգների մաշկի բոլոր խնդիրների համար: 6 բաղադրատոմս

Ոտքերի հոգնածություն․

Եթե ​​ամբողջ օրը կանգնած եք, ապա այս հանգստացնող խառնուրդը կարող է օգնել թեթևացնել ցավը: Մեծ վաննայի մեջ լցրեք 1 բաժակ ծովի աղ, 1 բաժակ քացախ և ½ բաժակ նարդոսի թեյ: Պահեք ոտքերը դրա մեջ 20-30 րոպե:

Ոտքերի մաշկի սունկ․

Յուրաքանչյուր մեկ լիտր ջրի դիմաց ավելացրեք 1/3 բաժակ խնձորի քացախ: Դրեք Ձեր ոտքերը լուծույթի մեջ առնվազն 15 րոպե՝ քորի առաջացումը, բորբոքումները և այլ ախտանիշները թեթևացնելու համար: Դա արեք ամեն օր տաս օրվա ընթացքում:

Это быстрое решение всех проблем кожи стоп и ногтей! 6 рецептов — Лепрекон

Վատ հոտը վերացնելու համար․

Ոտքերի վատ հոտի դեմ պայքարելու համար վաննայի մեջ լցրեք ջուր մի քանի գդալ քացախ: Դրա համար կարող եք օգտագործել խնձորի քացախ կամ սպիտակ քացախ: Ջրի մեջ կարող եք ավելացնել մի քանի կաթիլ ուրցի յուղ, որպեսզի հոտն ավելի արագ հեռացվի:

Գորտնուկների և կոշտուկների դեմ․

Քացախաթթուն մեղմ շերտազատող նյութ է: Արդյունքում, դա կարող է օգնել նվազեցնել կոճերի և գորտնուկների տեսքը: Խառնեք հավասար մասերի սպիտակ քացախն ու տաք ջուրը, ապա դրեք ոտքերը լուծույթի մեջ:

лечение – В Курсе Жизни

Եղունգների սունկ․

Երկու մասի ջուր խառնեք մի մասի քացախի հետ և Ձեր ոտքերն ամեն օր դրեք լւծւյթի մեջ 15 րոպեով: Խնձորի քացախն ավելի լավ է, քանի որ այն ունի հակասնկային հատկություններ:

Օգտագործեք քացախ՝ ոտքերի կանոնավոր խնամքի համար․

Ամենօրյա խնամքի համար Ձեր ոտքերը դրեք երկու լիտր տաք ջրի մեջ: Ավելացրեք նաև 1/4 բաժակ սպիտակ քացախ և մի քանի կաթիլ եթերայուղեր: Թողեք 45 րոպե, իսկ հետո նրբորեն ոտքերին քսեք պեմզա քար։

Եթե ​​Ձեր ոտքերի վրա բաց վերքեր, քերծվածքներ կամ կտրվածքներ ունեք, ապա մի օգտագործեք քացախ: Եթե ​​ունեք շաքարախտ կամ այլ առողջական խնդիրներ, որոնք ազդում են Ձեր ոտքերի արյան հոսքի վրա, շատ զգույշ եղեք և դիմեք բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 317 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: