Այս դիմակի շնորհիվ ես ազատվեցի տարիքային բծերից, և իմ մաշկը դարձավ շատ նուրբ և գեղեցիկ: Տարիքի հետ յուրաքանչյուր կին, ինչպես նաև տղամարդ, բախվում է մաշկի ծերացման նշաններին։ Ամենատարածված մղձավանջը առաջին կնճիռի ի հայտ գալն է, բայց դա այն չէ, ինչի մասին մենք այսօր կխոսենք:
Քանի որ մաշկը ծերանում է, այն դառնում է ավելի քիչ առաձգական, ավելի գեղեցիկ և ունի անհավասար երանգ: Կան նաև տարիքային մուգ կետեր, որոնք վերջապես սպանում են մեր ինքնագնահատականը: Ահա թե ինչու է յուրաքանչյուր կին ամեն կերպ փորձում ազատվել դրանցից։ Այս հոդվածում մենք Ձեզ հետ կկիսվենք մեկ պարզ, բայց շատ արդյունավետ դիմակի բաղադրատոմսով․
- Կազատվեք մաշկի վրա տարիքային բծերից,
- Կբարելավեք մաշկի առաձգականությունը,
- Կհավասարեցնեք մաշկի երանգը,
- Կվերականգնեք մաշկի առողջությունն ու գեղեցկությունը:
Բաղադրությունը․
- Մեղր — 1 ճ.գ.
- Յոգուրտ (բնական) — 1 ճ.գ.
- Թարմ քամած կիտրոնի հյութ — 1 ճ.գ.
Պատրաստման եղանակը․
Նախ պետք է խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ապա խառնուրդը քսեք մաշկին և 15 րոպե հետո լվացվեք ջրով։
Ի դեպ, այս դիմակը պետք է անել քնելուց առաջ, քանի որ կարող է թեթև կարմրություն առաջանալ։ Կրկնեք ընթացակարգը շաբաթական 1-2 անգամ։
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն