Կտավատի սերմեր. Ահա թե ինչպես կարելի է ստանալ առավելագույն օգուտներ և բուժիչ ազդեցություն

Կտավատի սերմերը հատկապես հարուստ են մանրաթելերով, և՛ օմեգա -3 ճարպաթթուներով: Հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել այն խոլեստերինի վերահսկման և քաշը կորցնելու գործընթացը արագացնելու համար: Դրանք նաև օգնում են վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Բարձր մանրաթելերի շնորհիվ այն օգնում է ազատվել փորկապությունից՝ նպաստելով պատշաճ մարսողությանը:

Դրանք պարունակում են նաև հակաքաղցկեղային հատկություններ (հատկապես ուժեղ պաշտպանիչ հատկություններ կրծքի, հաստ և շագանակագեղձի քաղցկեղի դեմ): Չնայած այն ավելացնելով աղցաններին, թխվածքներին հյութրի կամ կաթի մեջ, դա թույլ է տալիս քաղել բազմաթիվ առողջարար օգուտներ: Բայց առավելագույն օգուտ և բուժիչ ազդեցություն ստանալու համար այն պետք է ճիշտ օգտագործվի: Եվ այսօր մենք Ձեզ առաջարկում ենք ամենաարդյունավետ բաղադրատոմսը: Խորհուրդ ենք տալիս տնային պայմաններում պատրաստել կտավատի սերմերի համեղ կաթ։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 3 ճաշի գդալ կտավատի սերմեր
  • 300 մլ մաքուր ջուր
  • 1 ճաշի գդալ չամիչ կամ առանց կորիզի արմավ
  • 2 թեյի գդալ մեղր (ըստ ցանկության)
  • 1 ճաշի գդալ քնջութի սերմեր։

Պատրաստումը․

Կտավատի և քնջութի սերմերը լցրեք 300 մլ տաք ջրի մեջ:

Այնուհետեւ լվացեք չամիչը կամ արմավը, ծածկեք սառը ջրով և թողեք 15-20 րոպե: Դրանից հետո դրանք նորից ողողեք և լցրեք սերմերի ջրի մեջ: Ավելացրեք նաև մեղրև և խառնեք:

Թողեք թրմվի առնվազն 1 ժամ, կամ ավելի լավ է ծածկեք և թողնեք ամբողջ գիշեր:

Այնուհետև լցրեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Խորհուրդ է տրվում խմել առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 865 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: