Կոշտուկներն այլևս չեն անհանգստացնի. ինչպես ազատվել դրանցից

Բոլորս էլ սիրում ենք նոր կոշիկներ գնել, սակայն առաջին անգամ դրանք հագնելուց հետո ոտքերն անմասն չեն մնում կոշտուկներից:

Սակայ դրանք հեշտությամբ կարելի է բուժել:

Adme.ru-ն օգնության կհասնի նրանց, ովքեր նման խնդիրներ ունեն:

Եթե այն դեռ փոքր է, ավելի լավ է նրան ձեռք չտալ և առավել ևս չծակել:

Պետք է ժամանակավորապես փոխել կոշիկը, հետքի կողքի մաշկը մաքրել սպիրտով կամ ջրածնի պերօքսիդով:

1-2 օրից այն ինքնուրույն կանցնի: Եթե կոշտուկը մեծ է, պետք է ծակել այն և հանել հեղուկը:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են արագացնել լավացման գործընթացը, մի քանի քայլ կարող եք անել.

Մարգանցովկա. լվացեք կոշտուկը թույլ լուծույթում: Դա կփափկացնի այն: Եթե մի անգամը բավարար չէ, ապա կրկնեք այն:
Աղ. կհամապատասխանի թե կերակրի, թե ծովային աղը: Խառնեք 1 թեյի գդալ աղը և 1 լիտր տաք ջուրը: Կարող եք ոտքերի համար լոգանքներ կազմակերպել:
Երիցուկ. կոշտուկը կարող եք փափկացնել երիցուկի լոգանքներով:

Ինչպես բուժել չոր կոշտուկը
Կոշտուկների բուժման համար ժողովրդական միջոցները չափազանց շատ են: Բոլորը կոչված են դրանք փափկացնելու համար, որից հետո այն կարող եք հեշտությամբ հեռացնել խոզանակով:

Քացախը խառնեք ջրով 1:3 հարաբերակցությամբ: Խառնուրդը քնելուց առաջ քսեք կոշտուկի վրա և ծածկեք այն:
Կիտրոնը բուժման համար ամենաէֆեկտիվ միջոցներից է: Կիտրոնի կեղևը կարող եք ամեն գիշել դնել կոշտուկի վրա:

Բուսական յուղն ավելի է լավ է քնելուց առաջ քսել ոտքերին: Պետք է կրկնել այնքան, մինչև կոշտուկները կփափկեն և կանցնեն:

Սոդան ունակ է հեռացնել մաշկի մահացած բջիջները: Պետք է 2 ճաշի գդալ սոդան լցնել տաք ջրի մեջ և պահել ոտքերը 15 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

(Visited 121 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: