Կանդիդոզ. պատճառները, ախտանիշները և վերացման 5 միջոցներ

Տնային թեստը կօգնի Ձեզ պարզել՝ արդյոք ունեք կանդիդոզ: Պարզ, արագ և արդյունավետ: Կանդիդայի հայտնաբերման համար այս թեստի ծագումը հստակ հայտնի չէ, բայց այն օգտագործվել է երկար ժամանակ և շատ հուսալի՝ կանդիդայի սնկերի առկայությունը գնահատելիս: Սրանց քանակի աճն առաջ է բերում  բ քրոնիկ սթրես, ինչպես նաև շաքարախտ:

Կարևոր է հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն մարսողական տրակտում ունի կանդիդոզ: Դա միկրոօրգանիզմ է, որը բնականաբար առկա է մեր աղիքներում: Դա հավասարակշռված համակարգի մի մաս է, որն օգնում է մարսել սնունդը և մնալ մարզավիճակում ու  լավ զգացողություն ունենալ:

Թեստ՝ կանդիդոզի հայտնաբերման համար․

Առավոտյան արթնանալիս (մի՛ մաքրեք Ձեր ատամները, մի՛ լվացեք բերանը, մի՛ խմեք ոչինչ) առաջացրեք մի քիչ թուք և թքեք այն մաքուր բաժակի ջրի մեջ:

1-30 րոպե հետո նայեք բաժակի մեջ: Եթե ջուրը պղտորված է, կամ եթե թուքն ընկղմվել է հատակը, ապա կարող է առաջացած լինել կանդիդոզի խնդիր: Առողջ թուքը պարզապես լողում է ջրի վերևում :

Կանդիդոզը սկսվում է հաստ աղիքից: Ժամանակի ընթացքում, երբ այս սնկի խմորիչը բազմապատկվում է, այն սկսում է արտագաղթել մարսողական համակարգի միջոցով՝ տեղափոխվելով բարակ աղիքներ, այնուհետև դեպի ստամոքս (փքվածություն, ստամոքսի խանգարում), կերակրափողի և բերանի միջով:

Եթե դրանք չափից շատ են, ապա լեզվի վրա և բերանի  ներսից կարելի է տեսնել սպիտակ նստվածք: Եթե  կանդիդոզը չի վերահսկվում, կարող է արյան մեջ թողնել տոքսիններ և առաջացնել տհաճ ախտանիշներ, ինչպիսիք են.

  • սննդային ալերգիա
  • սնկային ինֆեկցիաներ
  • շաքարի նկատմամբ հակում
  • կենտրոնանալու անկարողություն, մոռացկոտություն
  • այտուցներ, փորկապություն
  • հոգնածություն
  • գլխացավեր
  • մարմնի տհաճ հոտը
  • լեզվի վրա խիտ սպիտակ ծածկույթ
  • ընկճվածություն
  • մաշկի ցաներ, ինչպիսիք են էկզեման, պզուկները և թույլ կենսունակություն:

Դուք կարող եք վերացնել ախտանիշները՝ օգտագործելով սնունդ, որը կօգնի օրգանիզմում վերականգնել բակտերիաների օպտիմալ հավասարակշռությունը: Համբերատար եղեք, քանի որ դա կարող է ամիսներ տևել, մինչև Դուք լիովին չեք ազատվել ախտանիշներից:

Ահա կանդիդան վերացնելու 5 եղանակ.

Զգալիորեն կրճատեք շաքարի և ածխաջրերի օգտագործումը․

Այս մթերքները սնուցում և խթանում են կանդիդայի աճը, ուստի ամենալավն այն է, որ խուսափեք դրանցից, մինչ ախտանիշները լավանան: Կերեք փոքր քանակությամբ  գլիկեմիկ մրգեր:

Շատացրեք բնական հակասնկային մթերքների ընդունումը․

Սննդամթերքներ, ինչպիսիք են սխտորը, սոխը, կոկոսի յուղը, խնձորի  քացախը, երիցուկը, նարդոսը, կոճապղպեղը, կիտրոնը և կայեն պղպեղը, կարող են օգնել  օրգանիզմին ազատվել ավելորդ կանդիդայից:

Ընդունեք պրոբիոտիկ հավելումներ․

Պրոբիոտիկները կարող են շատ արդյունավետ լինել օգտակար բակտերիաները վերականգնելու համար, որոնք կորել են կանդիդայի գերաճի պատճառով:

Թուլացնել նյարդերը․

Քանի որ  սթրեսը արյան մեջ շաքարի բարձր մակարդակ է առաջացնում, ինչը կարող է նպաստել կանդիդայի աճին, կարևոր է անձիդ նկատմամբ սիրով վերաբերվես և շատ հանգստանաս:

Աջակցեք Ձեր թունազերծման բնական համակարգերին․

Բնականորեն թունազերծող սննդամթերքները, ինչպիսիք են համեմը, մաղադանոսը, կանաչ տերևային բանջարեղենը, ճակնդեղը, ջրիմուռը, արտիճուկը, քրքումն ու խնձորը, արագացնում են խմորիչի վերացումը, հում սննդի օգտագործումը: Դրանք օգնում են նաև մաքրել աղիները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 200 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: