Ծանր աշխատանքային օրվանից հետո ոտքերի հոգնածությունից ազատելու լավագույն միջոցը, որը քչերին է հայտնի

Ես Ձեզ հետ կկիսվեմ մի հնարքով, թե որքան հեշտ է վերականգնել ոտքերի թեթևությունն ու ուժը։ Ես կկիսվեմ մի հրաշալի միջոցով, որի շնորհիվ Ձեր ոտքերը թեթևություն կգտնեն, և Դուք կկարողանաք թիթեռի պես թռվռալ։ Մոտ 3 լիտր տաք ջրին ավելացրեք 3 ճաշի գդալ ծովի աղ, 100 միլիլիտր խնձորի քացախ, 5 կաթիլ թեյի ծառի եթերայուղ։

Ջուրը պետք լինի տաք, քանի որ այն հաճելի է ոտքերին։ Բացի այդ, բաղադրիչներն ավելի լավ են լուծվում տաք ջրի մեջ։ Ծովի աղը պարունակում է օգտակար հանքանյութեր և արագացնում է նյութափոխանակությունը։ Խնձորի քացախը թեթևացնում է ցավը։ Քացախն ազատում է սնկից, եթե այն ունեք։ Իսկ թեյի ծառի եթերայուղը բնական հակասեպտիկ է:

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք և ոտքերը դրեք լուծույթի մեջ մոտ 20-30 րոպեով։ 30 րոպե անցնելուց հետո Դուք պետք է չորացնեք Ձեր ոտքերը սրբիչով, այնուհետև քսեք ցանկացած յուղ, օրինակ ձիթապտղի յուղ կամ խաղողի կորիզի յուղ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: