Ինչ է մետապնևմավիրուսը, ինչպես կանխարգելել այն. ՀՎԿԱԿ-ի հորդորը

Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝

ջերմություն.
հազ.
քթահոսություն.
դժվարացած շնչառություն.
գլխացավ:
Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ:
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները:
Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով:
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները:
Պատվաստվե՛ք գրիպի նկատմամբ:
Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: