1 բաժակ մաքուր ջուրն օրգանիզմի համար ապահովում է մի շարք օգտակար հատկություններ։ Եթե խմեք ուտելուց առաջ, ավելի շուտ կհագենաք, քիչ կուտեք ու արագ կնիհարեք։ Սակայն առավել կարևոր է ջուր խմել՝ անմիջապես արթնանալուց հետո։ Կա մի կարևոր պատճառ, թե ինչու է պետք սկսել օրը հենց մաքուր ջուր խմելով։
Առավոտյան ջուր խմելով՝ կակտիվացնեք նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ կկանխարգելեք ճարպակալումը։ Դա խթանում է լիմֆատիկ համակարգը և նպաստում մարսողությանը։ Բաից այդ տվյալ ճանապարհով կարող եք կարգավորել կորտիզոլի մակարդակը և լավացնել իմունային համակարգը։
Եթե օրգանիզմը գիշերվա ընթացքում մի քանի ժամ հեղուկ չի ստացել, մտավոր ունակությունները նույնպես նվազում են, և առավոտյան նկատվում է կոնցենտրացիայի պակաս։
—Դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել, երբ մարդը նստում է ղեկին։ Եթե յուրաքանչյուր մարդ առավոտյան մեքենան վարելուց առաջ գոնե 1 բաժակ ջուր խմեր, ավտովթարներ ավելի քիչ կլինեին, — ասում է Հյունթեր Վագները, գերմանական ինստիտուտի առաջատար մասնագետներից մեկը։
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը