Նախադիաբետն այն վիճակն է, որի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից բարձր է, բայց նախադիաբետ դեռ չի ախտորոշվել։ Մասնագետների խոսքով՝ նախադիաբետի փուլում շաքարի մակարդակը չկարգավորելը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի ախտորոշման, ուստի այն ժամանակին նկատելը շատ կարևոր է։
Միևնույն ժամանամ մասնագետները վստահ են, որ շաքարային դիաբետի զարգացումը կարելի է դանդաղեցնել կամ նույնիսկ դադարեցնել պարզապես ճիշտ սննդակարգին հետևելու միջոցով։
Ինչպես գրում է ИноСМИ-ն, նախադիաբետի մասին կարող են հուշել մի շարք ախտանշաններ, որոնցից հիմնականը ծարավի զգացումն է։ Բացի այդ, հիվանդության զարգացման մասին կարող են վկայել նաև ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրները, հաճախամիզությունը, մեզի քանակության փոփոխությունը, ինչպես նաև վերջույթների թմրածությունը։
Բուժառուներից ոմանք նախադիաբետի փուլում գանգատվում են նաև տեսողության վատթարացումից ու վերքերի երկար ապաքինումից, ուստի այս ախտանշանները ևս չի կարելի անուշադրության մատնել։
Հիվանդության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար հարկավոր է հատուկ թեստ հանձնել։ Բացի այդ, ռիսկային խմբում գտնվողներին մասնագետները հորդորում են ժամանակ առ ժամանակ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։