1. Գետնանուշը կանխում է քաղցկեղը
Պարզվում է, որ դրանցում հակաօքսիդանտների և առողջ ճարպաթթուների մեծ պարունակության պատճառով շաբաթական առնվազն 30 գրամ գետնանուշ ուտելն օգնում է կանխել կրծքագեղձի քաղցկեղը։ Բացի այդ, գետնանուշը պարունակում է բետա-սիտոստերոլ կոչվող միացություն, որն օգնում է նվազեցնել քաղցկեղի վտանգավոր բջիջների աճը:
2. Կանխում է սրտանոթային հիվանդությունները
Գետնանուշը պարունակում է 75% չհագեցած ճարպաթթուներ, ինչպես նաև հակաօքսիդանտ՝ ռեսվերատրոլ, որն օգնում է նվազեցնել վատ խոլեստերինը և բարելավել ընդհանուր առողջությունը:
3. Ամրացնում է իմունային համակարգը
Գետնանուշը բուժիչ հատկություն ունի, քանի որ այն հարուստ է արգինին կոչվող ամինաթթուով: Գետնանուշը պայքարում է սակավարյունության դեմ, քանի որ պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր: Ի դեպ, այն իդեալական է նաև հղիների համար, քանի որ պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է երեխայի աճի և ձևավորման համար։
4. Գետնանուշը օգնում է խուսափել օստեոպորոզից և ոսկորների հետ կապված այլ հիվանդություններից
Կալցիումի և մագնեզիումի բարձր պարունակության շնորհիվ գետնանուշ ուտելն օգնում է ամրացնել ոսկորներն ու հոդերը։
5. Իդեալական է առողջ մաշկի և մազերի համար
Վիտամին E-ի պարունակության շնորհիվ գետնանուշ ուտելը պաշտպանում է մաշկը քաղցկեղից, ինչպես նաև փայլ է հաղորդում մազերին։
6. Պայքարում է նյարդաբանական խնդիրների, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը կամ ծերունական դեմենցիան
Քանի որ գետնանուշը պարունակում է վիտամին B կոմպլեքս, դրա օգտագործումը օգնում է կանխել նյարդային տիկերը:
Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն