Բրինձը միայն ուտելու համար չէ․․․ Ահա թե ինչ եմ անում դրա օգնությամբ

Բրինձը այն մթերքն է, որն օգտագործվում է ողջ աշխարհում։ Շատ երկրներում այն ուտում  են գրեթե ամեն օր։ Սակայն քչերը գիտեն, որ այն ունի կիրառման բազմաթիվ եղանակներ։

Բրիձնի կիրառման արտասովոր եղանակներ

Որպեսզի դանակները երկար ծառայեն, անհրաժեշտ է թափանցիկ տարա և բրինձ։ Տարայի մեջ լցրեք բրինձը, տեղադրեք դանակները։ Բրինձի հատիկները լավ են կլանում խոնավությունը, ու դրա շնորհիվ դանակները չեն ժանգոտում։

Բրինձը կօգնի լվանալ սպասքը՝ հատկապես դժվար հասանելի հատվածներում։ Օրինակ, նեղ թեյնիկը։ Դրա համար տարայի մեջ լցրեք 1թ․գ․ բրինձ, երկու կաթիլ աման լվացող հեղուկ, եռման ջուր։ Փակեք ու թափահարեք 3 րոպե, դատարկեք պարունակությունը և լվացեք ջրով։

Եթե խակ միրգը դնեք բրինձի մեջ, շատ շուտ կհասնի։

Փրկեք հեռախոսը բրինձի մեջ դնելով։ Եթե այն ընկել է ջրի մեջ, չորացրեք սրբիչով, հանեք մարտկոցն ու քարտը, դրեք բրինձով բանկայի մեջ։

Որպեսզի տանը միշտ անուշ բույր լինի, կարող եք մինի-թարմեցուցիչ պատրաստել։ Վերցրեք կես բաժակ բրինձ, 15 կաթիլ ձեր սիրելի եթերայուղից լցրեք։ Խառնեք ու դրեք սառնարանի մեջ։ Այն կկլանի վատ հոտը։

Սրճաղացը նորի պես կլինի, եթե դրանով մի քիչ բրինձ աղաք։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 1 466 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: