Բնական միջոցներ փորկապության դեմ պայքարում

Աղիքների և ամբողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը բարելավելու համար շատ կարևոր է խմել ջուր օրական՝ մոտ 2 լիտր։ Սովորաբար, փորկապության ամենատարածված պատճառները վատ սննդակարգն ու նստակյաց ապրելակերպն են: Փորկապությունը կարող է հանգեցնել աղիքային անհանգստության, ցավի ու փքվածության և այլ խնդիրների: Այս խնդիրը լուծելու համար կարող եք օգտագործել բնական թուրմեր: Շարունակեք կարդալ և պարզել բաղադրատոմսերը:

Ի՞նչ է փորկապությունը և ինչի՞ց է դա առաջանում․

Փորկապությունը աղիքի ամբողջական շարժման հետ կապված խնդիր է: Ամենատարածված պատճառներն են.

Վատ սնուցում, ցածր մանրաթելային կերակուրներ ուտելը, պասիվ ապրելակերպ, վրժությունների բացակայություն։

Որոշ մարդկանց մոտ փորկապությունը կարող է առաջանալ վերը նկարագրվածից բացի այլ պայմաններով, օրինակ՝

Լյարդի հիվանդություն, աղիքի խանգարում, հղիություն, դաշտան

Փորկապության ախտանիշները ներառում են.

Աղիները դատարկելու դժվարություն, աղիքների ցավ, որովայնի բորբոքում, աղիքի անկանոն շարժումներ։

Ինչ թուրմեր են լավագույնը փորկապության համար․

Այս իրավիճակի դեմ պայքարի հնարավոր լուծումը կարող է լինել բնական միջոցների օգտագործումը, ինչպիսիք են թուլացնող հատկություններ ունեցող բույսերը: Այս բնական փուրմը, ինչպես նաև ամենօրյա ֆիզիկական վարժությունները, լավ սնունդը և օրական երկու լիտր ջուրը, Ձեր իդեալական դաշնակիցն են այս խնդրի դեմ պայքարում:

Ստորև մենք Ձեզ ցույց կտանք հիմնական լուծույթները` թուլացնող հատկություններով, որոնք պատրաստված են բնական բաղադրիչներից, ինչպիսիք են կտավատը, փափկամազը կամ եղինջը: Այնուամենայնիվ, եթե փորկապությունը շարունակվում է, Դուք պետք է դիմեք բժշկի:

Կտավատով թուրմ․

Բաղադրությունը․

1 բաժակ ջուր

1 ճ․գ․ կտավատի սերմ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Նախ եռացրեք ջուրը 3 րոպե, հանեք կրակից, ավելացրեք կտավատի սերմեր և թողեք մի քանի րոպե թրմվի: Ապա քամեք և խմեք: Դուք կարող եք քաղցրացնել այն մի փոքր մեղրով: Խմեք մի բաժակ նախաճաշից առաջ, այնուհետև մեկ այլ բաժին ամբողջ օրվա ընթացքում ցերեկը:

Վարսակի փաթիլներով թուրմ․

Բաղադրությունը․

1 բաժակ ջուր,

1 ճ․գ․ վարսակի փաթիլներ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Միավորել երկու բաղադրիչներն ու եփեք 5 րոպե: Ապա հանեք կրակից և թողեք սառչի: Վերջապես, քամեք և խմեք:

Եղինջով թուրմ․

Բաղադրությունը․

1 բուռ եղինջի տերև,

1 բաժակ ջուր։

Պատրաստումն ու օգտագործումը․

Տերևները եռացրեք 15 րոպե, հանեք կրակից և թողեք սառչի ևս 10 րոպե, ապա քամեք և խմեք առավոտյան դատարկ ստամոքսին, իսկ հետո ևս երկու անգամ հիմնական կերակուրներից հետո:

Ալոե վերայի թուրմ․

Բաղադրությունը․

1 հատ ալոե վերա (ափի չափ),

2 բաժակ ջուր,

1/2 կիտրոնի հյութ։

Պատրաստումն ու օգտագործումը․

Ալոե վերան մի քանի րոպե եփեք ջրի մեջ: Դրանից հետո հանեք կրակից և մանրացրեք բլենդերի մեջ: Ավելացրեք կիտրոնի հյութ և խմել տաք վիճակում: Խորհուրդ ենք տալիս խմել մեկ բաժակ դատարկ ստամոքսին, իսկ հետո մեկ այլ բաժակ՝ ճաշից կամ ընթրիքից հետո:

Մոլոշավարդի թուրմ․

Բաղադրությունը․

1 բուռ մոլոշավարդի տերև,

1 բաժակ ջուր։

Պատրաստումն ու օգտագործումը․

Նախ, ջուրը եռացրեք և տերևները եփեք 10 րոպե, ապա հանեք դրանք կրակից և թողեք թրմվի, նախքան քամելը: Խմեք օրական երեք անգամ: Սա կօգնի Ձեզ ավելի արագ դուրս հանել տոքսինները և ավելի լավ մարսել սնունդը:

Այս բնական թուրմերը նույնպես հիանալի են ստամոքսի ցավերը թեթևացնելու համար, որոնք կարող են Ձեզ ամեն օր անհանգստացնել: Այնուամենայնիվ, եթե խնդիրը դառնում է քրոնիկ, հիշեք, որ պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

աղբյուր

(Visited 958 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: