Բնական բաղադրիչներով պատրաստված դեզոդորանտ, որը կգոհացնի Ձեզ իր արդյունավետությամբ․ Կկիսվենք պարզ բաղադրատոմսերով

Մինչ օրս խանութներում դեզոդորանտների և հակաքրտինքային միջոցների ընտրությունը մեծ է: Բայց ոչ բոլոր դեզոդորանտներն են արդյունավետ և անվտանգ առողջության համար, քանի որ պարունակում են պարաբեններ և ալյումինի աղեր։ Ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում եկել են այն եզրակացության, որ դեզոդորանտներն աղտոտում են օդը այնպես, ինչպես արտանետվող գազերը՝ անուղղելի վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Բարեբախտաբար, կա այլընտրանք, պարզապես անհրաժեշտ է ուշադիր կարդալ փաթեթի կազմը։ Դուք կարող եք ինքնուրույն պատրաստել բնական դեզոդորանտ առանց վնասակար նյութերի և չանհանգստանալ ապրանքի որակի համար։

Բնական դեզոդորանտ․

Դեզոդորանտի հիմնական խնդիրն է արգելափակել թևատակերի տհաճ հոտը։ Մյուս կողմից, հակաքրտինքային միջոցները օգտագործվում են քրտնարտադրությունը նվազեցնելու համար, իսկ տհաճ հոտի բացակայությունը հաճելի կողմնակի ազդեցություն է: Եթե ​​երբևէ տեսել եք հայտնի հակաքրտինքային միջոցի գովազդ, որտեղ մարդը վազում է լեռներով, իսկ շապիկը չոր է և առանց տհաճ հոտերի, իմացեք, որ դա այդպես չէ։

Մաշկաբանները խորհուրդ չեն տալիս մարզասրահ գնալուց առաջ հակաքրտինքային միջոցներ օգտագործել, քանի որ դրանք արգելափակում են քրտինքի գեղձերը և թույլ չեն տալիս օրգանիզմի բնական սառեցումը, ինչը հանգեցնում է օրգանիզմի գերտաքացման։ Մարզվելուց առաջ խորհուրդ է տրվում թևատակերին ոչինչ չքսել, բայց եթե Ձեզ անհանգստացնում է տհաճ հոտը, մարզվելուց առաջ լոգանք ընդունեք և օգտագործեք դեզոդորանտ, ցանկալի է բնական։

Ալունիտ

Խանութներում հաճախ կարելի է գտնել ալունիտ կոչվող բյուրեղ, որն օգտագործվում է որպես դեզոդորանտ։ Ալունիտը հոտ չունի։ Բյուրեղն ունի հակաբակտերիալ և հանգստացնող ազդեցություն, հեռացնում է տհաճ հոտերն ու կարմրությունը։ Այն կարող է օգտագործվել որպես դեզոդորանտ զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար, ալունիտը չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, այն կարող է օգտագործվել որպես հանգստացնող լոսյոն սափրվելուց հետո կամ մոծակների խայթոցի միջոց: Մեկ բյուրեղը բավարար է մեկ տարվա ամենօրյա օգտագործման համար։ Ալունիտը կիրառվում է մաքուր, խոնավ մաշկի վրա ցնցուղից անմիջապես հետո:

Տնային դեզոդորանտ

Սոդան տնական դեզոդորանտի հիմնական բաղադրիչն է՝ թևատակերի հոտից ազատվելու համար: Այն կանխում է բակտերիաների զարգացումը և չեզոքացնում տհաճ հոտը։ Բնական տնական դեզոդորանտի խոնավեցնող բաղադրիչը կարող է լինել կոկոսի յուղը, ալոեի հյութը, որոնք թեթևացնում են գրգռվածությունը և փափկեցնում մաշկը: Եթերային յուղերը կարող են օգտագործվել հաճելի բուրմունք հաղորդելու համար։ Իսկ որպեսզի դեզոդորանտը ներծծի խոնավությունը, կարելի է դրան ավելացնել օսլա կամ սպիտակ կավ։

Դեզոդորանտ սոդայով

Խառնեք 3 ճ.գ. կոկոսի յուղ, 2 ճ.գ. սոդա և 3 ճ.գ. եգիպտացորենի օսլա ոչ մետաղական տարայի մեջ: Խառնուրդին ավելացրեք 10 կաթիլ թեյի ծառի եթերայուղ և 4 կաթիլ խնկունի եթերայուղ։ Խառնեք զանգվածն այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի և լցրեք այնպիսի տարայի մեջ, որը հարմար կլինի օգտագործման համար: Դեզոդորանտն ամբողջ գիշեր թողեք սառնարանում, որպեսզի այն պնդանա: Առավոտյան դեզոդորանտը պատրաստ է օգտագործման։ Անհրաժեշտ է ապրանքը պահել զով տեղում, նախընտրելի է սառնարանում, քանի որ կոկոսի յուղը դրական ջերմաստիճանում արագ հալչում է:

Դեզոդորանտ մեղրամոմով

Մեղրամոմը նույնպես լավ հակասեպտիկ է: Մեղրամոմի վրա հիմնված դեզոդորանտները չեն հալվում։ Խառնեք 1,5 ճ.գ. բնական մեղրամոմ 2 ճ.գ. կոկոսի յուղ. Ավելացրեք 15 կաթիլ խնկունի եթերայուղ, 25 կաթիլ նարդոսի յուղ և 3 կաթիլ գերչակի յուղ։ Հալեցրեք բաղադրիչները ջրային բաղնիքում և խառնեք։ Այնուհետև լցրեք արտադրանքը դեզոդորանտի ամանի կամ կրեմի դատարկ տարայի մեջ: Դեզոդորանտը 6-8 ժամով դրեք սառնարանում։

Ցիտրուսային դեզոդորանտ

Հեռացրեք 3 կիտրոնի և 3 նարինջի կեղևները, ապա անցկացրեք քերիչով կամ մանր կտրատեք դանակով։ Եռացրեք 1 լիտր ջրի մեջ և 30 րոպեով թրմեք մանրացրած կեղևները։ Ջրի մեջ ավելացրեք 200 գ ծովի աղ։ Խառնե և լցրեք լոսյոնների դատարկ սրվակի կամ հեղուկացիր շշի մեջ։ Դեզոդորանտը կարող եք պահել սառնարանում մինչև 2-3 շաբաթ:

Կաղնու կեղևով լոսյոն

Դեղատանը կարող եք գտնել կաղնու կեղևի փաթեթ։ Դրա հիման վրա կարող եք պատրաստել լոսյոն, որը կանխում է առատ քրտնարտադրությունը և չի առաջացնում գրգռվածություն։ 2 ճ.գ. կաղնու կեղև լցրեք 250 մլ եռման ջրի մեջ։ Կաղնու կեղևը 30 րոպեով թրմեք, ապա ավելացրեք 2 ճ.գ. կիտրոնի հյութ, խառնեք և լցրեք մաքուր շշի մեջ: Լոսյոնը պահել սառնարանում 14 օր։ Կաղնու կեղևով դեզոդորանտը կարող է օգտագործվել մարմնի ցանկացած հատվածի վրա, որտեղ քրտնարտադրությունը շատ է:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: