Բանանն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և դրական ազդեցություն մեր օրգանիզմի և ամբողջ առողջության վրա։ Բանանը հարուստ է վիտամիններով, հակաօքսիդանտներով և հանքանյութերով, որոնք բարելավում են ընդհանուր առողջությունը և բարձրացնում նյութափոխանակությունը: Այնուամենայնիվ, բանանի կեղևը նույնպես ունի բազմաթիվ առողջարար հատկություններ։
Ահա բանանի կեղևի օգտագործման մի քանի անհավանական եղանակներ․
1. Գլխացավեր
Բանանը լի է կալիումով, որը լավագույն միջոցն է գլխացավի դեմ։ Պարզապես բանանի կեղև դրեք Ձեր ճակատին, երբ գլխացավ ունեք:
2. Գորտնուկներ
Վերցրեք բանանի կեղևը, քսեք գորտնակի վրա և փաթաթեք վիրակապով։ Ժամանակի ընթացքում գորտնուկները պարզապես կչորանան և կընկնեն:
3. Պսորիազ
Բանանի պիլինգը կօգնի խոնավեցնել մաշկը և կազատի քորը։ Պարզապես օրը 2 անգամ բանանի կեղև քսեք տուժած հատվածներին, և խնդիրը ժամանակի ընթացքում կվերանա։
4. Ցան, որն ուղեկցվում է քորով
Օգտագործեք բանանի կեղևը և քորը կվերանա։
5. Ատամների սպիտակեցում
Եթե բանանի կեղևը քսեք Ձեր ատամներին, ապա ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրանք զգալիորեն կսպիտակեն։
6. Թութքի բուժում
Բանանի կեղևը կարող է բուժել թութքը: Կեղևը դրեք տուժած հատվածին 5 րոպեով, օրը 5 անգամ և որոշ ժամանակ անց թութքը կվերանա։
7. Միջատների խայթոցներ
Եթե Ձեզ միջատ է կծել, բանանի կեղև քսեք տուժած մաշկին և քորը կանցնի։

8. Պզուկներ
Կատարյալ կերպով ազատում է պզուկների կարմրությունը և գրգռվածությունը:
9. Կապտուկներ
Հայտնի է, որ բանանի կեղևն ունի անհավանական վերականգնող հատկություններ, որոնք արագացնում են քերծվածքների և վնասված հյուսվածքների ապաքինման գործընթացը:
10. Բնական փայլեցնող միջոց
Դուք կարող եք բանանի կեղև օգտագործել կոշիկները, կահույքը և նույնիսկ սպասքը փայլեցնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն