ԱՍՏԱԳՈՒՇԱԿ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17

Խոյ:

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծանրութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ, դավեր նյութել: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տար իներ ձեր ընկերն եք համարել:

Ցուլ:

Այն ամենը, ինչ ծրագրել եք, կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվ ում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Երկվորյակ:

Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե, բոլոր քայլերը նախապես կշռադատեք։ Հնարավոր են չնախատեսված ուղևորութ յուններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք:

Խեցգետին:

Կենտրոնացեք աշխատանքի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադ րություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Խեցգետիններից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը: Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատ եք: Ավելի ինքնավստահ եղեք և մի՛ վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Առյուծ:

Բարեհաջող օր է սպասվում, այսօր Ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել:Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց,ինչը օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինում եք ձեր ներքին ձայնին, և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգաց ում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության:

Կույս:

Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լս եք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկ անց հետ կոնֆլիկտներից: Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Կշեռք:

Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհա նուր լեզու չեք գտնի: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է, վեճերից խուսափել չի հաջողվի:Ֆինանսական կորուստներ կկրեք, ան հաջող գործարքներ կկնքեք: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպար գևեն:

Կարիճ:

Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե՛ գործնական և թե՛ անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն: Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խո րհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի՛ ենթարկեք:

Աղեղնավոր:

Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ ուշադիր, ինչը կօգնի անգամ բարդ իրավիճակներում խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղ ծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Այծեղջյուր:

Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական,այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր, ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի: Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին: Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Այծեղջյուրներն այսօր հնարավորություն կունենան ընտանիքին վերաբերող կարևոր որոշում կայացնել:

Ջրհոս:

Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կուն ենաք ավարտին հասցնելու նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ: Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Ձկներ:

Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին: Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից:Աշխատեք ստվերում մնալ, առան ձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավենք այն մարդու ուշադ րությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

(Visited 207 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: