Եթե չեք ցանկանում գումար ծախսել սրահների վրա, բայց միևնույն ժամանակ ցանկանում եք մնալ խնամված և գրավիչ, ապա այս հոդվածը միանշանակ Ձեզ համար է: Ես կսովորեցնեմ Ձեզ խնայել ժամանակ և գումար, քանի որ Դուք ինքներդ էլ կարող եք Ձեր կրունկները դարձնել հարթ և փափուկ ընդամենը 10 րոպեում: Կա մի հրաշալի հնաք, որը ես երկար ժամանակ է արդեն օգտագործում եմ։ Դուք նույնպես փորձեք և արդյունքը կգոհացնի Ձեզ։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը կիտրոն և ասպիրին։
Վերցրեք ասպիրինի 6 հաբ, մանրացրեք սրճաղացով կամ գդալներով։ Այնուհետև ստացված փոշու մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և լավ խառնեք։ Արդեն կարող եք օգտագործել։ Ստացված խառնուրդը քսեք ոտքի ամբողջ մակերեսին և թողեք 10 րոպե: Այդ պահին կսկսվի ասպիրինի և կիտրոնի փոխազդեցության արձագանքը։

Մաշկը կդառնա փափուկ և առաձգական։ Ժամանակն անցնելուց հետո պարզապես ողողեք ոտքերը ջրով և թեթևակի քսեք պեմզա քար կամ կրունկների խոզանակ, որպեսզի մաքրեք եղջերաթաղանթը ոտքերից։ Ձեր կրունկներն այնքան փափուկ և մաքուր կլինեն, որ Դուք չեք հավատա Ձեր աչքերին:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն