Ահա թե ինչպես վերացնել ատամի ցավը 30 վայրկյանում․ Բնական միջոց

Ատամի արմատի ցանկացած վնասվածք առաջացնում է անտանելի ցավ։ Կան շատ պատճառներ նյարդը վնասելու համար, օրինակ՝

  • ատամների քայքայումը,
  • ատամների կորուստը,
  • ատամների կոտրվածքը,
  • կարիեսը,
  • լնդերի բորբոքումը,
  • քնի օբստրուկտիվ ապնոէի սինդրոմը,
  • ներքին և վերին ծնոտների միացման հոդի բորբոքում,
  • վատ տեղադրված լիցքըը կամ պսակը։

Ատամի անտանելի ցավը հաճախ է խանգարում հանգիստ կյանքին։ Ցավից մարդիկ չեն կարողանում քնել, ուտել և խոսել։

Եթե դուք հաճախ եք ունենում ատամնացավ, ապա լավ կլինի խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ։ Սակայն լինում են դեպքեր, երբ դուք իսկապես ի վիճակի չեք այցելել ստոմատոլոգին, որպեսզի բուժեք ձեր ատամը։

Իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե ատամի ցավը վրա հասնի հանգստի օրերին։ Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է փորձել տնական միջոց, որը կօգնի ժամանակավոր հանգստացնել ցավը։

Ահա ավելի տարածված տնական միջոց, որը կանցկացնի ատամի ցավը։

Բաղադրիչներ՝

½ թեյի գդալ մեխակի փոշի,
½ թեյի գդալ կոկոսի յուղ,

Ինչո՞վ է օգտակար այս դեղամիջոցը։

Մեխակի փոշին պարունակում է էվգենոլ՝ քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը։ Կոկոսի յուղը օժտված է հակամիկրոբային միջոցներով։

Պատրաստումը և օգտագործումը

Ապակե տարայի մեջ խառնեք 2 բաղադրիչները որպեսզի ստանաք մածուկ։
Ատամի խոզանակի օգնությամբ քսեք մածուկը ցավացող ատամին։
Ավելի լավ է կրկնեք այս գործընթացը օրվա մեջ 3 անգամ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: