Ահա թե ինչպես ալոեն և սոխը կվերացնեն կնճիռները. Դեմքի դիմակի պարզ, բայց շատ արդյունավետ բաղադրատոմս

Այս հրաշք դիմակի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 ճ․գ․ սոխի հյութ
  • 0,5 ճ․գ․ ալոեի հյութ (կարելի է փոխարինել գելով)
  • 1,5 թ.գ․ հեղուկ մեղր
  • 0,5 թ.գ․ սոյայի յուղ
  • 1 թ.գ կանաչ թեյի փոշի
  • 0,5 թ.գ․ թակած չոր անանուխ

Պատրաստման և օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք մաքուր, չոր տարայի մեջ։ Փակեք տարան կափարիչով և դիմակը մեկ օրով դրեք սառնարանում՝ պարբերաբար թափահարելով բանկան: Դիմակի հեղուկ հատվածը մերսող շարժումներով քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին։ Դիմակը կարելի է թողնել ամբողջ գիշեր։ Օգտագործելուց հետո լվացվեք ջրով։

Դեմքի դիմակների այլընտրանքային բաղադրատոմսեր՝ ասիական եղանակով

  • Եթե ​​դիմակը թրմելու ժամանակ ու համբերություն չունեք, կարող եք մի փոքր այլ կերպ պատրաստել։ Անանուխի և կանաչ թեյի վրա լցրեք եռացրած ջուր և թողեք սառչի։ Այնուհետև ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները և խառնեք։
  • Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է էքսպրես դեմքի դիմակ, ես առաջարկում եմ նույնիսկ ավելի պարզ տարբերակ։ Հարթեցնող ազդեցության համար խառնեք միայն երեք բաղադրիչ՝ մեղր, ալոե և սոխի հյութ։
  • Անպայման պահպանեք ջրի հավասարակշռությունը, քնի ժամանակացույցը, աշխատեք ճիշտ սնվել և զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Այդ դեպքում ոչ միայն մաշկը հիանալի տեսք կունենա, այլև Դուք Ձեզ շատ ավելի լավ կզգաք։ Եղեք առողջ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 747 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: