Ահա ատամնաքարերի հեռացման, լնդերի բորբոքման և ատամների սպիտակեցման համար լավագույն միջոցը

Բերանի խոռոչի առողջությունն ազդում է մեր ընդհանուր առողջության վրա, ուստի մենք պետք է հոգ տանենք մեր ատամների մասին։ Վատ հիգիենան, ատամների անկանոն մաքրումը և ատամնաբույժի չափազանց հազվադեպ այցելությունները հանգեցնում են բակտերիաների կուտակման:

Դրանք իրենց հերթին առաջացնում են ատամնափառ և ատամնաքար, բերանի տհաճ հոտ, բորբոքում: Ատամնաբույժները խստորեն խորհուրդ են տալիս մաքրել ատամները օրը երկու անգամ՝ օգտագործելով Ձեզ համար ճիշտ ատամի խոզանակ: Անհրաժեշտ է նաև պարբերաբար թել օգտագործել: Եթե ​​Դուք լուրջ եք վերաբերվում Ձեր բերանի խոռոչի առողջությանը, ահա հիանալի տնական միջոց սպիտակեցնելու և ցանկացած վարակի կանխարգելման համար:

Ձեզ անհրաժեշտ է

  • ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • 1 ճաշի գդալ խմորի սոդա
  • ½ թեյի գդալ աղ
  • Հակասեպտիկ բերանի լվացող միջոց
  • Ատամի խոզանակ
  • Ատամի թել
  • ½ բաժակ տաք ջուր
  • ½ բաժակ սառը ջուր

Պատրաստման և օգտագործման եղանակները․

Ամանի մեջ խառնեք խմորի սոդան և աղը։ Լվացեք Ձեր ատամի խոզանակը տաք ջրի մեջ: Այնուհետև խառնուրդը քսեք Ձեր խոզանակին և սկսեք նրբորեն մաքրել ատամները մոտ 5 րոպե:

Լվացեք բերանը տաք ջրի և ջրածնի պերօքսիդի խառնուրդով, իսկ հետո սառը ջրով։ Հեռացրեք ատամնափառը և ատամնաքարերը ատամի թելով: Վերջում ողողեք բերանը հակասեպտիկ բերանի լվացող միջոցով: Կրկնեք այս պրոցեդուրան ամեն երեկո և շատ շուտով կտեսնեք արդյունքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: