Ազատվեք անտանելի գլխացավերից և մաքրե գլխուղեղի անոթները պարզ ու մատցհելի տարբերակով

Ուղեղի արյունատար անոթների մաքրումը շատ կարևոր է, այն նպաստում է Ձեր ինքնազգացողության էական բարելավմանը և կթեթևացնի ողնաշարի պարանոցային օստեոխոնդրոզի դրսևորումները։ Այս բաղադրատոմսերի մշտական ​​օգտագործումը կօգնի Ձեզ ազատվել գլխի ծանրությունից, նվազեցնել միգրենի նոպաները, հստակեցնել գիտակցությունը, բարելավել հիշողությունը և տրամադրությունը։ Ձեզ ենք առաջարկում ուղեղի արյունատար անոթները մաքրելու 5 արդյունավետ ու սիրված բաղադրատոմսեր։

Ուղեղի արյունատար անոթների մաքրման համար եզակի բաղադրատոմսեր.

Բաղադրատոմս 1․  մեղր և ընկույզ

Հարկավոր է մանրացնել 5 ընկույզ և խառնել մեկ ճաշի գդալ բնական մեղրի հետ, ավելացնել մեկ պտղունց մանրացված դարչին և կոճապղպեղ, խառնել, խառնուրդը մեկ օրով դնել սառնարանում։ Դեղորայքային խառնուրդն անհրաժեշտ է ընդունել օրը երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, մեկ ճաշի գդալ։

Բաղադրատոմս 2․ սոխի հյութ և մեղր

Անհրաժեշտ է քամել մեկ բաժակ սոխի հյութի մեկ երրորդ մասը, խառնել մի բաժակ բնական մեղրի հետ, բուժիչ խառնուրդն օգտագործել օրական մեկ թեյի գդալով՝ երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ։ Դեղորայքային խառնուրդը ոչ միայն հիանալի կմաքրի արյունատար անոթները, այլև կամրապնդի իմունային համակարգը։

Բաղադրատոմս 3․ բնական հյութեր

Օրը մեկ անգամ ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ (խառնել խնձորի հյութի և գազարի հյութի հետ)։ Խանութից հյութ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ հյութը լինի բնական կամ պատրաստի թարմ քամած հյութեր։

Բաղադրատոմս 4. կռատուկի թուրմ

Հարկավոր է մեկ բուռ (մոտ 10 գրամ) կռատուկի չոր արմատները լցնել եռացրած ջրով լի թերմոսի մեջ, թողնել 8-10 ժամ թրմվի, ապա քամել և դնել զով տեղում։ Դեղորայքային թուրմից պետք է ընդունել 4 ճաշի գդալ նախաճաշից կես ժամ առաջ։ Ընդունման կուրսը մեկ ամիս է։

Բաղադրատոմս 5. ճիշտ սնունդ

Օրգանիզմը բուժելու և արյունատար անոթները մաքրելու համար օրը մեկ անգամ՝ նախաճաշից կես ժամ առաջ, կերեք 1 մանդարին, մի բուռ չամիչ և ընկույզ, 15-20 րոպե հետո խմել մեկ բաժակ ջուր՝ խառնած մեկ թեյի գդալ մեղրով և մեկ կտոր կիտրոնով։ 10-15 րոպե հետո կարող եք սկսել նախաճաշել:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 370 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: