Փոքրիկ Նարեկին ծնողները լքել են ծնված օրվանից ,երբ իմացել են ի ծնե շնչառական խնդիրների մասին․այժմ փոքրիկն առողջ է․Տեսանյութ

Նարեկը «Մուրացան» հիվանդանոցում է ծնված օրվանից: Ծնողները նրանից հրաժարվել են, երբ իմացել են ի ծնե շնչառական խնդիրների մասին: Նարեկին խնամում են հերթապահող բժիշկները, բուժքույրերն ու նույն պալատում գտնվող մյուս երեխաների մայրերը: Երեխայի հորն ու մորը չեն տեսել ո՛չ վերակենդանացման բաժանմունքի աշխատողները, ո՛չ հերաթափոխի բժիշկները: 6-ամսական Նարեկի վիճակն այժմ լավ է, շնչում է ինքնուրույն, ծնողական ջրմությունը ստանում է օտար մարդկանցից: Վերջնական հետազոտությունից հետո, երբ բժիշկները վստահ լինեն, որ երեխան լիարժեք առողջ է` կտեղափոխեն մանկատուն:

Понравилась статья? Поделиться с друзьями: