Իսկական սուպերմարդ․ Մանկական ցերեկույթներն ու ներկայացումները միշտ շատ սրամիտ են ու հուզիչ: Եվ այս տեսանյութը դրա վառ ապացույցն է։ Տղամարդկանց մեծամասնությունը, ովքեր հպարտանում են իրենց առնականությամբ, չէին անի նման քայլ, քանի որ կվախենային ծիծաղելի և կանացի երևալուց, բայց երբ դու իսկական տղամարդ ես և տեսնում ես քո աղջկան դժվարությունների մեջ, կանես այն, ինչ անհրաժեշտ է: Մանկական ներկայացումների բեմադրիչների համար սա շատ բարդ աշխատանք է։

Ի վերջո, երեխաները միշտ չէ, որ բոլոր շարժումները ճիշտ են անում և դա էլ ավելի է հիասթափեցնում նրանց: Երբ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում, հանդիսատեսը երբեմն կարեկցաբար հառաչում է, երբեմն էլ կամաց քրքջում: Բայց Մարկ Դենիելսը չի պատկանում այդ կատեգորիաներից ոչ մեկին: Երիտասարդին վճռական պահին հաջողվել է փրկել դստեր կատարումը. Բանն այն է, որ կարապի պարով պետք է ելույթ ունենար նրա դուստրը՝ Բելլան։ Երբ աղջիկներին բեմ տարան, Բելլան շփոթվեց ու սթրեսից սկսեց արտասվել։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն