Երգչուհի Սիլվա Հակոբյանը գտնվում է հղիության 5-6-րդ ամսում։ Նրա երկրորդ երեխան լույս աշխարհ է գալու սեպտեմբերին։
Պարզվում է՝Սիլվան արդեն գիտի երեխայի սեռը և պատրաստվում է այդ նորությամբ կիսվել իր երկրպագուների հետ։

Այսօր իր էջում անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ Սիլվան անկեղծացել է՝նշելով, որ երեխայի սեռի հետ կապված հարցերը շատ են եղել և շուտով կիմանան բոլորը, աղջիկ է ունենալու Սիլվան, թե՞ տղա։
Սիլվան նաև նշել է, որ իրենք որոշել են, թե ինչպես են անվանակոչելու իրենց փոքրիկին։
Այն հարցին, թե ինչպես է ընդունել տան նոր անդամի լուրը Սիլվայի դուստրը՝ Միլան, Սիլվան նշել է, որ արձագանքը եղել է շատ լավ։
Հավելենք, որ շուտով Միլան կդառնա 3 տարեկան։