
Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և իր հետևորդներին հայտնել նոր ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։
«Բա չիմացաք… Այսօր` էս ամառվա տժժ շոգին, սկսեցինք նոր արկածային կինոկատակերգության նկարահանումները։ Հաջողություն եմ մաղթում մեր ստեղծագործական թիմին»,– գրել է դերասանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը նկարահանել էր «Փախիր կամ ամուսնացիր» կինոկատակերգությունը։
