Պրոդյուսեր Լիլիթ Գալստյանը «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր և բացահայտեց իր և Արա Մարտիրոսյանի մտերմությունը։ StarNews-ը հետևել է զրույցին։

Նրա խոսքով՝ Արա Մարտիրոսյանն իր համար եղբոր պես է եղել։ Նրանք այնքան մտերիմ են եղել, որ Արան նույնիսկ Լիլիթի դստերը ընդունել է հարազատ երեխայի պես՝ խոստանալով մասնակցել նրա կյանքի կարևոր պահերին․ «Ես պետք է իր հարսանիքը անեմ, ես պետք է ընտրեմ ում հետ է նա ամուսնանալու, ես պետք է երգեմ իր հարսանիքին»։
Լիլիթը հիշեց նաև վերջին պայմանավորվածությունը. նրանք պետք է ժամը 10-ին խոսեին, սակայն զանգը չեղավ. «Իրա մամայի մահվան 40 օրն էր, հավաքվել էինք հարգելու․․․ Վիրահատությունից նոր էի դուրս եկել, լավ չէի կարողանում քայլել․․․ Մոտեցավ ու ասաց՝ երեկոյան 10-ին մի տեղ գնանք հաց ուտենք… և չզանգեց»։ Լիլիթի խոսքով, այդ պահից նա միշտ սպասում է՝ «հեսա 10-ն է լինելու»՝ հուզմունքով։
Նա նաև նշեց, որ Արան մեծ ազդեցություն է ունեցել իր ներկայիս անձնական և մասնագիտական վարքագծի վրա․ նրա խորհուրդները ձևավորել են պահելու ձևը, խոսելու ձևը, դրսևորելու ձևը և ներկայանալու ձևը։
Լիլիթը ընդգծեց, որ Արան շատ բարդ անձնավորություն էր, սակայն նույն ժամանակ տալիս էր մեծ սեր ու ջերմություն․ նա իր համար դարձել էր հարազատ հոգի, որի կորուստը ցավոտ է մինչև այսօր։