Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու եւ դստեր՝ Միլայի հետ։ «Մի րոպե, բա ե՞ս»,- մեկնաբանություններում կատակել է Սիլվան, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․«Սիրուն ընտանիք»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Սիլվան ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն։