Մադոննայից բաժանումն ինձ համար պարտություն էր. Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ անկեղծացել էր (լուսանկար, տեսանյութ)

Սոս Ջանիբեկյանն առաջին անգամ խոսել է իր և Մադոննա Հարությանի բաժանման մասին:

Նա «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում անկեղծացել է, որ բաժանումը որպես պարտություն է ընդունել:

«Դե ցանկացած բաժանում կացություն, սեր, փոխըմբռնում, փոխզիջում դրսևորել չկարողանալն է: Քո հույզերը, ընտանեկան դրսևորումները, համակեցության ունակությունները դրսևորել չկարողանալն է: Բնականաբար,  պարտություն է, քանի որ ընտանիքը ինձ համար շատ կարևոր ու սուրբ բան է»:

Հավելենք, որ Սոսին և Մադոննային հաջողվել է պահպանել ջերմ հարաբերություններ նաև բաժանումից հետո: Նրանք միասին մեծացնում են իրենց դստերը՝ Անաիսին:

Նշենք, որ Սոսը և Մադոննան բաժանվել էին 2019-ին: Այդ թեմային Մադոննան իր ինստագրամյան էջում գրել էր.

«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»

Մադոննան ներկայումս իտալացի սիրելի ունի:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: