Այսօր համացանցում լուրեր են տարածվել․ արդեն 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
Երգչուհին իր էջում երկու լատինատառ գրառում էր արել՝ անդրադառնալով իրեն հետախուզում հայտարարելուն:
Այս անգամ երգչուհին արդեն հայատառ է արտահայտել իր վրդովմունքը:
«Հերիք եղավ բոլ եղավ, ես ոչ ոքի կողմնակիցը չեմ ես իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ և Սահմանին կանգնած Արծիվ Տղերքի կողքին եմ, ես Հայաստանամեդ եմ ու սիրում եմ իմ հայրենիքը և ժողովդրին և ես որևէ քաղաքականության մեջ չկամ և որոշ երգիչ և շոու բիզնեսի անդամների պես քաղաքականությամբ չեմ զբաղվում, և ճամբարից ճամբար որոշների պես չեմ թռնում:
Ես պատերազմի օրերից սկսած ինչով կարողացել օգնել եմ թե՛ սահմանամերձ, թե ցանկացած իմ հայ ժողովրդին և մնացել եմ նույնը, և ինձ ճանաչողները ձեզ էլ գիտեն, ինձ էլ…

Հ.Գ. Այդ գրված նյութը շատ հին է, որը Պետեկամուտների հետ կապված է, ոչ միայն իմ հետ, այլ նաև շատ արվեստագետների, որից ինձ են թիրախավորել, այդ հարցի լուծումը վաղուց տրված է, և ես օրենքը հարգող մարդ եմ, և խորհուրդ կտամ նման նյութ հրապարակողներին երկողմանի ճշտում կատարել նոր որևէ բան հրապարակել: Շատ լավ գիտեմ թե ով է սարքել ես ամոթա չեք կարում մարսեք իմ տաղադս։Թքեմ ձեր վրեն»: