Հայտնիներ, որոնց ընտանիքները համալրվեցին 2022-ին (ֆոտո)

Հայկական շոու-բիզնեսում 2022-ին ընտանեկան համալրումների պակաս չի զգացվել։ Մանկան ուրախալի ճիչը լսվել է հայտնիներից շատերի ընտանիքներում, ոմանց համար՝ առաջին անգամ։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է տարվա ամնաերջանիկ իրադարձության կիզակետում հայտնված հայ հայտնիներին։

Ապրիլին բարի արագիլն այցելեց դերասանուհին Էլեն Ազնավուրյանին եւ նրա ամուսնուն՝ Բորիս Մկրտչյանին։ Այս տարի լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ Սերգեյը։

2022-ին մայրացավ նաեւ դերասանուհի Տիրուկ Հակոբյանը։ Նրա դուստրը, որին ծնողները Դանիելա են անվանել, լույս աշխարհ է եկել մայիսին։

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանն այս տարի եւս առաջին անգամ վայելեց մայրության բերկրանքը։ Նրա որդին ծնվել է հունիսի 9-ին։

Հունիսին Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի ընտանիքում մանկան ճիչը լսվեց երրորդ անգամ․ ծնվեց հայտնի զույգի դուստրը, որին ծնողները տվել են Զաբել անունն՝ ի պատվի տատիկների՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի։

Երգչուհի Լենա Ղազրյանի ընտանիքը հուլիսին համալրվեց առաջին անգամ։ Լենայի եւ նրա ամուսնու՝ Նշանի դուստրը լույս աշխարհ է եղել ԱՄՆ-ում։ Ծնողները նրան Նելլի են անվանել։

Դերասաններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանն այս տարի հուլիսի 12-ին երկրորդ անգամ ծնողներ դարձան։ Զույգը կրկին որդի է ունեցել, որին տվել են Միքայել անունը։

Ամռանն ընտանեկան համալրման մասին հայտնեց նաեւ Արամ MP3-ն։ Երգիչի ընտանիքում ծնվեց երրորդ երեխան՝ դուստրը, որին ծնողները Շողեր են անվանել։ Արամն ու կինն ունեն նաեւ երկու որդի։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Aram Mp3 (@aram_mp3)

Սեպտեմբերին ծնվեց Սիլվա Հակոբյանի երկրորդ բալիկը։ Երգչուհին դուստր է ունեցել։ Ծնողները փոքրիկին տվել են Սառա անունը։

Այս տարի ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել նաեւ դերասան Բեն Ավետիսյանի եւ դիմահարդար Դիանա Տոնոյանի առաջնեկը։ Երիտասարդ զույգը դստերը Բիանա է անվանել։

Բոլորովին վերջերս ուրախալի լուրով կիսվեց նաեւ Սոնա Ռուբենյանը։ Երգչուհու առաջնեկը եւս աղջիկ է, որին ծնողները կոչել են Մարի։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: