Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր

Starnews-ը գրում է․ Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի և կնոջ` Տաթևի երկրորդ որդին: Զույգը փոքրիկին անվանակոչել է Միհրան: Զույգն ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնք արվել են ծնարանում:

Զույգն ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնք արվել են ծնարանում: Նրանք կարողացել են իրենց հետևորդներին մաքսիմալ ցույց տալ էմոցիաներն ու ապրումները`2-րդ որդու լույս աշխարհ գալու հենց առաջին րոպեներից:

Հավելենք, որ Հայկի և Տաթևի ավագ որդին`Ռոբերտը, կրում է  Ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած Ռոբերտ Աբաջյանի անունը:

StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: