Լիլիթ Բասյանը պատասխանել է հղիության լուրերի և նախկին ամուսնու հետ հարաբերությունների վերաբերյալ հարցերին

Սննդաբան Լիլիթ Բասյանն ինստագրամյան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին՝ անդրադառնալով նաեւ անձնական կյանքին։

Պատասխանելով հարցերից մեկին՝ Լիլիթը կարծիք է հայտնել, որ երբ հոգիդ բարությամբ ես կերակրում, այդ կերպ մոտենում ես Աստծուն․ «Իսկ չար մարդիկ իրենց հոգին, իսկապես, ծախսել են սատանային»։

 

 

Լիլիթն արձագանքել է նաեւ իր հղիության մասին հարցերին՝ հայտնելով, որ ընդամենը խանութ է գնացել նվեր գնելու։ «Ես բավականաչափ դաստարակաված եմ։ Իմ դեպքում առանց ամուսնության խոսք չի կարող լինել երեխաների լույս աշխարհ գալու մասին։ Ես պարզապես նվեր եմ գնել»,- գրել է Լիլիթը։

Հետեւորդներից մեկը նաեւ հարցրել է, թե արդյոք Լիլիթն ու նրա նախկին ամուսինը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ընկերնե՞ր են մնացել։ «Մենք մնացել ենք որպես ամենահիասքանչ ու խորը երեխայի՝ Ալեքսի մայրն ու հայրը»,- արձագանքել է Լիլիթը։

Понравилась статья? Поделиться с друзьями: