
Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես արվեստագետ եմ: Բայց նախևառաջ հայ եմ: Ու նման օրերին ա, որ իսկապես ցավ եմ զգում հատկապես իմ գործընկեր-արվեստագետներից շատերի զգուշավոր ու կրավորական կեցվածքի համար՝ Ախպեր, գործ չունենք, սպասենք, տենանք ինչ ա ըլնում…..

Էլի մտել են մկան ծակերը, լավագույն դեպքում ծվծվում են անվնաս հեռավորությունից՝ իրանք էս ամենից ՎԵՐ են, ամենահամարձակները ՙհակասահմանադրական՚ երանգներ են գտել վարչապետի կոչի մեջ՝ Հակասահմանադրականի 50 երանգները…կներեք, բայց ձեզնից շատերի արվեստն էլ ա հենց ձեզ պես զգուշավոր, միշտ արձագանքի պես ուշացած ու անատամ, անողնաշար: Դե դուք Արվեստագետներ եք, Օլիմպոսի գրանցումը պասպոռտում խփած, դե կներեք…