«Էլ երբեք առաջին իսկ զանգից հետո չեմ լսի․․․»․ Տիգրան Նալչաջյանի հուզիչ գրառումը՝ քրոջը
Սիրված ու հայտնի դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը՝ հուզիչ գրառում է կատարել՝ կապված քրոջ՝ Նվարդի հետ:
Իր էջում կիսվելով Փիքսարտ Արմենիա-ի գրառումը՝ կապված Նվարդի հետ, նա գրել է հետևյալը՝
«Էլ երբեք առաջին իսկ զանգից հետո չեմ լսի քո «հա ապերիկս» քաղցրահնչյուն խոսքը իմ բարի, հրաշք, աննման, բոլորին հասնող ու վերին աստիճանի հայրենասեր քույրիկս»։

Փիսքարտ Արմենիա-ի գրառումը՝ ստորև․
Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով. մեր սիրելի գործընկեր Նվարդ Նալչաջյանը վաղաժամ եւ անարդար ձեւով հեռացավ կյանքից:
Նվարդը մեզ համար կա եւ կմնա պարկեշտ, առաքինի, կայացած, հայրենասեր, աշխատասեր, խելացի եւ բացառիկ պատասխանատվության տեր մարդ:
Պիքսարտ ընկերությունը հայտնում է իր խորին ցավակցությունը Նվարդի ընտանիքին ու ընկերներին:
Մնաս լույսերի մեջ, սիրելի Նվարդ: