Ես էլ տանը տեղ չունեմ… Տեսեք՝ ինչի մասին է անկեղծացել Գրիգը (լուսանկար, տեսանյութ)

Գրիգը եւ Սոնա Եսայանը համարվում են վերջին շրջանի ամենամեծ մասսայականություն ունեցող հանրային դեմքերից:

Նրանք հաճախ են միմյանց վերաբերող հրապարակումներ անում:  Վերջերս էլ սկսել են հանդես են գալ իրենց կյանքի մասին պատմող ռեալիթի շոուով:

Թերեւս միակ թեման, որին չեն սիրում անդրադառնալ,  Սոնայի հնարավոր հղիությունն է:

Համենայն դեպս, նմանատիպ հարցադրումները Գրիգն անվանում է անտակտ:

Հավելենք, որ չնայած դրան՝ Սոնան վերջերս նշել էր, որ իրենք արդեն որոշել են իրենց ապագա դստեր անունը:

Այդ խոստովանությունից հետո ասեկոսներ էին պտտվում, որ Սոնան հղի է, սակայն ավելի ուշ նա հերքեց դա:

Նշենք, որ օրերս Գրիգն իր եւ եւ Սոնայի վերաբերյալ հերթական հումորային գրառումն էր արել:

Նա պատասխանել էր այն հետեւորդներից, ով նշել է, որ Սոնան հագուստներ չունի, դրա համար էլ փուչիկ է հագնում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: