Ապագա մայրեր… Արտաշ Ասատտյանի դուստրն ու Արամ Ասատրյանի կինը հղի՞ են. Մանրամասներ

Սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրա ընտանիքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն արագորեն տարածվում է համացանցում և դառնում քննարկումների թեմա։

Հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել տարիներ առաջ նրա դստեր՝ Սյուզի Ասատրյանի շքեղ հարսանյաց արարողությունը։ Այդ օրվանից հետո շատերը սպասում են մեկ կարևոր լուրի՝ արդյոք Սյուզին շուտով մայրանալու մասին կհայտնի։

Վերջերս, մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ընտանիքի անդամ Զվարթ Ասատրյանը ուշագրավ հրապարակում է արել։ Նա համատեղ լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված են Սեդրակ Ասատրյանի հարսը և Սյուզի Ասատրյանը՝ գրելով.

«Իմ հրաշք աղջիկները ապագա մայրեր են, նրանց մեջ կա արդեն այդ սերը, որով աշխարհը պահվում է։ Սիրում եմ ձեզ»։

Այս խոսքերը անմիջապես մեծ արձագանք են գտել օգտատերերի շրջանում՝ նորից ակտիվացնելով խոսակցությունները, թե ընտանիքում հնարավոր է շուտով ուրախալի համալրում լինի։

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: