«5 օր լռելուց հետո…»․ Անահիտ Կիրակոսյանը պատմել է իր առողջական վիճակի մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյան-ը հաճախ է ակտիվ հրապարակումներ անում սոցիալական հարթակներում՝ կիսվելով թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան ու հանգստյան պահերով։

Վերջերս նա հայտնել էր, որ ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով բժիշկը ժամանակավորապես արգելել էր նրան խոսել։ Դերասանուհին նաև պարբերաբար կիսվում էր բուժման ընթացքից կարճ հոլովակներով՝ տեղեկացնելով իր հետևորդներին վիճակի մասին։

Այսօր Անահիտ Կիրակոսյան-ը հրապարակել է նոր տեսանյութ և պատմել իր ինքնազգացողության մասին՝ գրելով.

«5 օր լռելուց հետո բժիշկս թույլ է տալու վաղը առաջին անգամ խոսել․․․ Շնորհակալություն նամակների ու ջերմության համար, շնորհակալություն, որ անտարբեր չեք։ Ամեն բան լավ է լինելու, գիտեմ, հավատում եմ»։

Մանրամասները՝  տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: