Ֆեյսբուքի լայքերը վտանգավոր են

Ֆեյսբուքում անարգել գործունեություն ծավալել ոչ բոլոր երկրներում եւ ոչ բոլոր կազմակերպությունների կողմից է խրախուսվում։ Շատ երկրներում մասնագետն աշխատանքի ընդունվելիս աշխատանքային պայմանագիր ու պարտավորություններ է ստանձնում, որ սոցցանցերում այլեւս անարգել չի կարող արտահայտվել՝ ստատուս ու քոմենթ գրել։

Սոցցանցերում ակտիվություն դրսեւորելիս պետք է անպայման հաշվի առնի կորպորատիվ շահը, էթիկան։ Նման պրակտիկա հայաստանյան կառույցներից քչերն են կիրառում։ Մեզ պատմեցին, որ սա շատ ընդունված է միջազգային կառույցներում եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում։

Օրինակ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցում անցած տարի մի աշխատակցի են աշխատանքից հեռացրել ոչ թե ստատուս կամ քոմենթ գրելու, այլ «լայքելու» համար։ Բանն այն է, որ ինչ որ մեկը հոմոֆոբ բովանդակությամբ ստատուս է գրել՝ հոմոսեքսուալիստներին ուղղված․ «ձեզ պետք է վառել», բովանդակությամբ եւ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցն անզգուշություն է ունեցել լայքելու այն։ Նույն օրը ստատուսն ու լայքը «Փինկ Արմենիա» կազմակերպության անդամները «սքրինշոթ» են արել եւ ուղարկել ՄԱԿ-ի գրասենյակ եւ աշխատակիցը հրաժեշտ է տվել աշխատանքին։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: