Փաշինյանը հերթական լավ լուրն է հայտնում. հիպոտեքային վարկերի տոկոսներն ու կանխավճարը իջեցվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կարևոր երկու որոշման մասին խոսեց. առաջինը վերաբերում էր երիտասարդ ընտանիքների համար նախատեսված հիպոտեքային վարկերին:

Նա նշեց, որ երիտասարդ ընտանիքներն այսօր արտոնյալ պայմաններով կարող են բնակարան ձեռք բերել, նախկինում զույգերի տարիքային գումարի՝ 65-ի փոխարեն այժմ  լինելու է 70. «Երիտասարդ ընտանքիները երկրորդային շուկայից՝ ոչ նորակառույց շենքերից կարող են բնակարան ձեռք բերել հետևալ պայմաններով, Երևանում առավելագույնը կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում 5.5 տոկոս, այստեղ հիպոտեքային տոկոսների էական փոփոխություններ են տեղի ունեցել:  Այսօր կան բանկեր, որոնք արդեն հայտարարել են, որ ցածր տոկոսներով կլինի վարկեր վերցնել, երիտասարդ ընտանքներն այսօր կարող են բնակարան ձեռք բերել 10 տոկոս կանխավճարով, եթե առկա է երկրորդ գույքի գրավը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

hayinfo.info

Понравилась статья? Поделиться с друзьями: