Վանաձորից և Գորիսից քաղաքացիները շարժվում են դեպի Երևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կազմակերպված հանրահավաքի ժամանակ խորհուրդ տվեց հայաստանյան մարզերի բնակիչներին միանալ իրենց շարժմանը։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կիսում են իրենց տեսակետը կարող են մարզերից ևս միանալ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին։ Հանարահավաքի մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Վանաձորից և Գորիսից քաղաքացիները շարժվում են դեպի Երևան՝ միանալու երևանյան հանրահավաքին։ Հիեցնենք, որ այս պահին հանարահավաքի հարյուրավոր մասնակիցներ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտից շարժվել են դեպի խորհրդարանի շենք և շենքի դիմաց սպասում են վարչապետին, ով այս պահին բանակցում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։


factor.am

Понравилась статья? Поделиться с друзьями: