
ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Նա դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վ․Օսիպյանին ԱԱԾ պետ Ա․Վանեցյանին, որտեղ մասնավորապես ասվում է

«Ս․թ․ սեպտեմբերի 6-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում «Արթուր Ղազարյան» անվանումով օգտատերը, որը իր բնակության վայր է նշում Մոսկվան, Ռուսաստանը, հեռախոսահամար՝ +79158604818, նաև դրանից առաջ սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում ու իր էջում հայհոյանքներ, սպառնալիքներ ու զրպարտություն է հնչեցրել իմ, այլ ընկերների հասցեին

Պահանջում եմ հայտնաբերել խուլիգանին, հարուցել քրեական գործ ու ենթարկել պատասխանատվության։
Քրեորեն հետապնդելի այդ արարքներ, գրառումները կարող եք ձեռք բերել թե իր պատից, ինչպես նաև պատրաստ եմ անձամբ տրամադրել սքրինշոթերը։
6 սեպտեմբերի, 2019թ․»։
Ավելի ուշ Ստյոպա Սաֆարյանը, որը հայտնել էր, որ գտնվում է 6-րդ վարչությունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ահագին բան պարզեցինք․․․ Որտեղից է, ում տղան է, այժմ որ երկրում ու քաղաքում է ապրում, որտեղ է աշխատանքը, ինչ գործով է զբաղվում։ Մնացածը չասեմ, հետո կիմանաք։ Հիմա պատվիրատուներին բացահայտենք»։