
Էս մղկուտ տվող «սուր անկյուն» հաղորդումը, ե՞րբ պիտի սիկտիր արվի եթերից, սյուժեները մի ողբալի, հաղորդավարն էլ մի սրել է սրում ողբը։ Եվ առհասարակ, ինչքա՞ն կարելի է էս ազգի էմոցիաների հետ խաղալ, նյարդալարերի վրա քյամանչա խզարել։ Սոցյալական ու օրենքի հարցերն էլ են «հայ ու թուրքի» ողբի ոճով ներկայացվում։ Տո հերիք ողբաք այ ջադուներ, խնդիրները ողբ չեն, խնդիրները ունեն լուծման ճանապար և դա պիտի անի պետությունը, ոչ թե լացակումած մուրացկանություն քարոզվի։ Ախր էս աղքատության խնդիրն էլ արհեստական է, ի՞նչ կարգի անշնհորք ու փալաս պետություն պիտի լինի, որ մի քանի տասնյակ հազար մարդու հացի ու տանիքի խնդիրը լուծել չկարողանա։ Սա ամիսների հարց է, բայց 30 տարի չի լուծվում։ Որին խոսացնես, անկախությունից ու պետականությունից է ծվծվում։ Առա քեզ ինքնիշխանություն։ Լավ, տնտեսությունը խելքի բերել չեք կարողանում, միջազգային հարցերը զոռ են, ըրա բա հեռուստատեսությունից ողբն ու քյարթը, կրիմինալը մաքրելն էլ՞ զոռ գործ է այ դուխովկեք։
Արա Արայանի ֆեյսբուքյան էջից