

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնում յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել նոյեմբերի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժին դիմած Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդ Մկրտչյանի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է Սիսիանի ոստիկանություն և հայտնել, որ «Լենա Մելիքսեթյան» ԱՁ-ին պատկանող «Բելկա» սուպերմարկետում կատարված ստուգումներով և տեսախցիկների ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ սուպերմարկետի գանձապահ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանը իրեն վստահված դրամարկղից պարբերաբար հափշտակել է գումար, իսկ սուպերմարկետից՝ տարբեր տեսակի ապրանքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
մանրամասն սկզբնաղբյուրում