Պատերազմի ուրվականը շրջնում է առաջնագծում

Պատերազմի ուրվականը շրջնում է առաջնագծում և մոտենում է բնակավայրերին։ Առաջնագիծ այցելելուց, զինվորների և սպաների հետ զրուցելուց, հետները սեղան նստելուց հետո հասկանում ես, որ գոյություն ունի երկու իրականությունը։ Մեկը՝ քաղաքացիական, մյուսը՝ ռազմական։

Քաղաքացիական կյանքում, երբ մարդիկ առաջնագծից կիլոմետրերով հեռու են, հնարավորություն ունեն երկար-բարակ քննարկելու, ճիշտ և սխալ որոշելու, խորհուրդներ և պահանջնել ներկայացնելու։ Այդ ամենը իհարկե բնական և պարտադիր պայման է, քանի որ երկրի ցանկացած քաղաքացի կարող է իր երկրի անվտանգության և պաշտպանության համար մտածել և անհանգստանալ։ Քննարկումները լինում են ամենատարբեր թեմաներից՝ պատերազմի լինել կամ չլինելուց, մարդասիրական քայլեր կատարելուց, ավելի կոշտ պատասխաններ տալուց և այլն։

Ռազմական իրականության մեջ մի փոքր այլ է, քանի որ մարդիկ գտնվում են թշնամու հետ դեմ դիմաց։ Ամեն քայլի համար կարող են սեփական կամ ընկերոջ կյանքով պատասխան տան։ Այսինքն, երբ մենք ասում ենք ՝ թշնամու հետ պետք է խոսել ուժի լեզվով, մենք չենք դիտարկում դրա մյուս կողմը՝ թշնամին էլ ուժի լեզվով պատասխանելու է մեզ։ Թշնամին ագրագետ է։ Այս պահին խոսում է ուժի և սադրանքի լեզվով, թշնամին խաղասեղանին դնում է զինվորի կյանքը։ Մեր պարագայում մերոնք մի փոքր ավել են մտածում, քանի որ ամեն զինվորի հետ թաղում են իրենց որդուն, ընկերոջը, հորը։ Մենք հիմա կարող ենք ասել՝ դե մեկա թշնամին կրակում է և զոհ ու վիրավոր ենք ունենում։ Բայց առաջնագծում կանգնած իրավիճակը ամբողջությամբ այլ է ու ամբողջությամբ այլ կերպ ես ընկալում։

Իսկ տղերքը սահմանին կանգնած պատրաստ են ցանկացած պահի պատերազմին։ Շարքայինից մինչև գեներալ պատրաստ են ցանկացած պահի ու իրավիճակի։ Իսկ պատերազմը անխուսափելի է։ Շատ խնդիրներ են հավաքվել ու փուչիկը արդեն տրաքելու աստիճանի վրա է։ Ու պատերազմի ժամանակ ոչ մեկ հող չի հանձնելու, ոչ մեկ չի փորձելու այս անգամ կանգնեցնել զորքին։ Բոլորն են հասկացել, որ ժամանակի ձգձգումը տանում է կործանման երկու կողմերին ու դա թշնամու կողմից ագրեսիվ պահվածքի պատճառը։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: