Ու եթե շարունակենք այսպես լայնախոհ մնալ ու սպասել, ուրեմն՝ արժանի ենք նրան, ինչ ստացանք․

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է.

Թողեցին, ազատ, անկախ, անպատասխանատու, եւ այսօր նրանք են իշխանությունը եւ նրանք են թելադրողները, տեսնում ենք՝ վերից-վար վարում-ցանում են, քանդում-ապականում, ցեցերի պես սողոսկեցին պետության բոլոր օղակներ, մարդկանց հոգիներից ներս, եւ հիմա որդերի պես գալարվում են մեր պետության վզին․․․ ու ինչ-որ մեկը նրանցից չի էլ ուզում համակերպվել, որ իրենք էլ պիտի ընդդիմություն ունենան, ավելի գրագետ, տեղեկացված եւ սրտացավ, եթե կուզեք՝ հայաստանակենտրոն, եթե կուզեք՝ ավելի դուխով, քան իրենք իրենց ծվծվոցով։

Դե, ուրեմն, այո՛, եթե այն ժամանակ չունենալով իշխանություն, կարողացան մետաստազներ տարածել, հիմա՝ լինելով իշխանություն, լավ են անում, հերն էլ անիծում են, հա, հասնում է․․

Ու եթե շարունակենք այսպես լայնախոհ մնալ ու սպասել, ուրեմն՝ արժանի ենք նրան, ինչ ստացանք․․․»:


Понравилась статья? Поделиться с друзьями: