Որտեղ են այս պահին գտնվում կորոնավիրուսով վարակվածները․ ՀՀ ԱՆ-ը նորություններ է հայտնել

Քիչ առաջ տեղեկացրեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ կորոնավիրուսով նոր 3 դեպքերի մասին։

ՀՀ առողջախահության  նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի հաստատման դեպքից: «Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Որտեղ են հոսպիտալացվել կորոնավիրուսով ախտորոշված մեր քաղաքացիները. նոր մանրամասներ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերից

Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:

Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

Հավելենք, որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: