Ոստիկանության արձագանքը՝ աղմկահարույց դեպքի վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես մի երիտասարդ Պռոշյան փողոցում, իր G կլասի Mercedes ավտոմեքենայով (010 DO10) հարվածելով տաքսուն, իջնում է մեքենայից ու ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին։ Բարեբախտաբար քաղաքացիները միջամտում են և օգնում են տարեց տղամարդուն, որն ինչպես երևում է տեսանյութում, հարվածներից չի կարողանում վեր կենալ։

Մեկնաբանություններում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է տեղի ունեցածին.

«Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում, և արդյունքներն անպայման կներկայացվեն հանրությանը»,- գրել է նա: