«Մեզ ասում են Շուշին հանձնել ենք, ո՛չ պшտերшզմը Շուշիի համար ա եղել, ասում են կանգնեցնեիք պшտերшզմը, ինչի մենք չէինք մտածո՞ւմ, կամ ասում են՝ կանխեի՛ք, առանց Շուշիի հնարավոր չէր պшտերшզմ կանգնեցնել կամ կանխել»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տղաները, ովքեր ը ն կել են, նրանք կանգնել են էս իրավունքի համար՝ Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար, և էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին ա։ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք․ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր։ Հերիք ա խաբենք իրար»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ վարչապետը եզրափակիչ ելույթ է ունենում՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021թ. տարեկան զեկույցի քննարկման շրջանակներում: