Շատ շուտով կապացուցվի , որ ինձ … Ալիկ Սարգսյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում,

համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Մեզ հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք չի ցանկանում մեկնաբանել:

«Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են եւ շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: էդքան բան, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց Սարգսյանը:

Մեր հարցին ի պատասխան նա նաեւ նշեց, որ դեռ փաստաբան չունի. «Փաստաբանի կարիք էս պահին չունեմ, հետո որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդը ինչից պաշտպանվի կամ ումից»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ–ն ծավալուն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:

Հաղորդագրությունում նշվում էր, որ ըստ քննության տվյալների՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝

իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Ավելի վաղ Ալիկ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: