«Նոր Հայաստանը նպաստում է հայրենադարձությանը». այն , ինչ արել է Franck Muller-ի նախագահն ապշեցնող է

Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության հայկական ծագմամբ նախագահ Վարդան Սիրմաքեշը նոր նախագիծ է նախաձեռնել. «Build Armenia» հիմնադրամը, որին միացել են հայկական սփյուռքի ավելի քան տասը գործարարներ։ Նախնական փուլում նախագծում 100 միլիոն դոլար է ներդրվելու,– հաղորդում է asbarez.com–ը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումների հոսքին, ինչը խոշոր հայրենադարձության պատճառ կարող է դառնալ»,– ասել է Սիրմաքեշը, ընդգծելով, որ հայրենադարձներին բնակարան և աշխատանքի տեղավորման աջակցություն է տրամադրվելու։
Նրա խոսքերով՝ հիմնադրամի գործունեությունը զարգանալու է եվրոպական չափանիշներին համապատասխան։

«Ես համոզված եմ, որ եթե մենք ճիշտ զարգանանք, կկարողանանք բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային մակարդակի և հայրենադարձների մեծ հոսք կապահովենք, որոնք հաջողությունների կհասնեն նոր Հայաստանում»,– ասել է Սիրմաքեշը

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: